Ամռանը Սոթքում աշխատակիցների կրճատումներ կսկսվեն. հայտնի է՝ ինչո՞ւ

Սոթքի բաց հանքում աշխատանքների ավարտը նախատեսվել էր անցյալ տարվա աշնան վերջ, սակայն բանակցությունների և պնդումների արդյունքում դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին կպահեն մինչև այս տարվա ամառ, որից հետո արդեն կսկսվեն կրճատումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Վերջինս նկատեց՝ լիազոր մարմնի կամ Կառավարության աշխատանքի արդյունքում 5-6 ամսով երկարաձգվել է այն ժամկետը, որ այդ աշխատողներն աշխատավարձ ստանան և այս պահին էլ շարունակում են ստանալ, թեկուզև հարկադիր պարապուրդի չափով:

«Եթե մեր բանակցությունները չլինեին, 2022 թվականի աշնանը կունենայինք աշխատակիցների կրճատում, քանի որ բաց հանքի աշխատանքներն այլևս ավարտվել էին, և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով, քանի որ արդեն կատարվել էին նախագծային փոփոխություններ: Նաև տեղում տեղի էին ունենում հրաձգություններ, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական փոքր ծավալների աշխատանքներին: Տնտեսվարողի կողմից մեզ հավաստիացվել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ մոտ մեկ ամսվա աշխատանք է մնացել բաց հանքի աշխատանքների համար:

ajax-loader