Tag Archives: աշխատակից

2021-2024-ին գրանցվել է պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու 96 դեպք. ՆԳՆ

2021-2024թթ. արձանագրվել է պարեկային ոստիկանության ծառայողներին կաշառք տալու 96 դեպք։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։ Մասնավորապես, Երեւանում արձանագրվել է կաշառք տալու 67 փորձ, որոնք արձանագրվել են հենց պարեկային ծառայության կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք։ «Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել այն իրավախախտներին, որոնք համարձակվել են կաշառք առաջարկել իրավակարգի ներկայացուցչին»,- հավաստիացրել է Սարգսյանը։

Կարդալ ավելին »

Հայաստանյան 69 271 կազմակերպությունում գրանցված է 768 374 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում գործել է 69,271 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 768,374, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 278,294 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,993 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 145,543 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

70 560 կազմակերպությունում գրանցված է 783 906 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 70,560 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 783,906, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 353,769 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 59,025 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 148,472 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2․5 է, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայտարարում է աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության նախաորակավորման փուլի հայտերի ընդունում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները․ 1. Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։ 2. Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։ 3. Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին

Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը: Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ ավելի քան 110 աշխատակից

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ընթացքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 110 իրավապահ վիրավորվել է։ «Դեկտեմբերի 1-2-ը ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 21 աշխատակից։ Իրավապահները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից չորսը դեռևս գտնվում են կլինիկայում»,- ասվում է ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,279 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 349,394 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 212,465 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ՏՏ) մասնագետները՝ 835,840 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1,009,529 դրամ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ 69 488 կազմակերպությունում գրանցված է 759 079 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանում գործել է 69,488 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 759,079, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 286,215 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,404 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 146,811 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կիրանցի, Ոսկեպարի և Աճարկուտի վանքեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն ...

Կարդալ ավելին »

Աղբահանության ոլորտի աշխատակիցների համար կկառուցվեն հանդերձարաններ

Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք:

Կարդալ ավելին »
ajax-loader