«Թեղուտը» կարևորում է աշխատակիցների առողջական վիճակը․ բուժզննում

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և կառավարության 15․07․2004թ․ №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատակիցների առանձին խմբերի առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, «Թեղուտ» ՓԲԸ և «Ալավերդու բժշկական կենտրոնի» միջև գործող պայմանագրի հիման վրա ընկերության աշխատակիցները ապրիլի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անցնելու են պարտադիր պարբերական բժշկական զննություն: Այդ մասին տեղեկացնում է Teghut Mining

««Թեղուտ» ՓԲԸ-ն կարևորում է իր աշխատակիցների առողջական վիճակն ու այն մշտապես պահում իր ուշադրության կենտրոնում»,- նշված է ընկերության էջում։

ajax-loader