Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:
Ըստ աղբյուրի՝ բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը դրանց աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով: