Հստակեցվում են վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։