Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմը Պոլիտեխնիկում վերապատրաստում է անցել

Պոլիտեխնիկի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվել է Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի 10 աշխատակցի մասնագիտական դասընթացի վերապատրաստում՝ «Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակում»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։

Առարկան, ընդհանուր ծավալով՝ 72 ժամ, դասավանդել են «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ա.Հ. Հովհանիսյանը և դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ. Ալավերդյանը:

Դասընթացի ավարտին հանձնվեց համապատասխան վկայագրեր:

ajax-loader