Tag Archives: պոլիտեխնիկ

Քննարկել ենք լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների կրթական ծրագրերը․ Պոլիտեխնիկի ռեկտորը հյուրընկալել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը բուհում հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․ «Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և ...

Կարդալ ավելին »

Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմը Պոլիտեխնիկում վերապատրաստում է անցել

Պոլիտեխնիկի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվել է Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի 10 աշխատակցի մասնագիտական դասընթացի վերապատրաստում՝ «Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակում»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Առարկան, ընդհանուր ծավալով՝ 72 ժամ, դասավանդել են «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ա.Հ. Հովհանիսյանը և դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ. Ալավերդյանը: Դասընթացի ավարտին ...

Կարդալ ավելին »

Անվճար ուսուցման 9 տեղ՝ լեռնագործի մասնագիտության համար

ՀՀ Կառավարությանն ընդունվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 352-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ» մասնագիտությանը հատկացվել է անվճար ուսուցման 9 տեղ: ...

Կարդալ ավելին »

Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում․ Պոլիտեխնիկում տեղի է ունեցել բնապահպանական քննարկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել են «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով քննարկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Հանդիպումը նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader