Անվճար ուսուցման 9 տեղ՝ լեռնագործի մասնագիտության համար

ՀՀ Կառավարությանն ընդունվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 352-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ» մասնագիտությանը հատկացվել է անվճար ուսուցման 9 տեղ:

Ինչո՞ւ ընտրել լեռնային ինժեների մասնագիտությունը
Այն հետաքրքիր է և անհամեմատ բազմազան,
Պահանջում է ինտելեկտուալ և կրեատիվ ունակություններ
Պահանջված է և բարձր վճարվող
Հնարավորություն է տալիս անընդհատ լինել բնության մեջ,
Տիրապետել և կիրառել բարձր տեխնոլոգիաներ
Ապահովում է կենդանի շփում տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ
Կատարելագործվելու համար ենթադրում է հաճախակի ուղևորություններ տարբեր ձեռնարկություններ, այլ երկրներ։

Ընդ որում, ամեն տարի ամբիոնի ուսանողները ՌԴ Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանի ամառային դպրոցում հնարավորություն են ստանում ձեռք բերել թվային տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ և կարողություններ:

Սա այն սակավ մասնագիտռություններից է, երբ ուսանողներն արտադրական պրակտիկաները անցկացնում, ինչպես նաև ավարտելուց հետո աշխատանքի կարող են անցնել հանրապետության արդյունաբերական այնպիսի հսկա ձեռնարկություններում, ինչպիսիք են․

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,
  • Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը,
  • Մեղրաձորի ոսկու կոմբինատը,
  • Ավանի քարաղի ստորգետնյա հանքը,
  • Սոթքի ոսկու բացահանքը։
  • Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, ինչպես նաև շինարարական նյութերի բացահանքերում և այլն:

Բացի այդ Պոլիտեխնիկի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի շրջանավարտները մեծ հաջողությամբ կարող են աշխատել աշխարհի ցանկացած երկրում, որտեղ բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը հասնում են մեկ տասնյակից մինչև 100 հազար դոլարի։

Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը։

Պետպատվերի շրջանակներում նման մասնագիտություն ստանալը բացառիկ հնարավորություն է ձեր ողջ կյանքը հետաքրքիր և արժանապատիվ կազմակերպելու համար։

ajax-loader