Tag Archives: ուսանող

Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։ Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց: Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները ...

Կարդալ ավելին »

Ալավերդու ուսումնարանի ուսանողները պրակտիկա են անցել «Թեղուտը» ՓԲԸ-ում

«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մեկ օրն անց են կացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը։ «Ճանաչողական բնույթ կրող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված շրջայցերը շարունակական են և հանդիսանում են «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության մի մասը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ի 935 ուսանողների ուսման վարձը

Կառավարությունը  կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  935 ուսանողների ուսման վարձը։ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Կփոխհատուցվի արցախցի ուսանողների ուսման վարձը․ Անդրեասյան

Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մշակված նախագծեր, որոնք վերաբերում են ուսանողներին, ուսուցիչներին։ Նշվեց, որ արցախցի ուսանողները կրթաոշակ են ստանալու, որը բավարար է լինելու ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ապահովելու համար։

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան ...

Կարդալ ավելին »

Եվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում

Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը գործող մասնագիտությունների համապատասխան կուրսերում պատրաստակամ է ընդունելու պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի արցախցի ուսանողներին: Համալսարանից հայտնում են, որ ուսանողները մասնագիտական կրթությունը կարող են ներդաշնակ շարունակել անվճար հիմունքներով՝ ուսումնառության բոլոր տարիների համար: Նախատեսնված է առնվազն 20 տեղ: Ուսանողը անձամբ ներկայացնում է դիմում, ակադեմիական տեղեկանք (կամ անձնական քարտ), ստուգման գրքույկ, անձնագրի պատճեն, ...

Կարդալ ավելին »

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: ԿԳՄՍՆ-ն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

Ադրբեջանական կողմը  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ «Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ...

Կարդալ ավելին »
ajax-loader