Tag Archives: անվճար

Մելանոմայի կանխարգելման ծրագրերով հետազոտվելն անվճար կլինի

Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։  «Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում ...

Կարդալ ավելին »

Պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում

Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն: Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, ...

Կարդալ ավելին »

Շրի Լանկան 35 երկրի քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ է տրամադրելու

Շրի Լանկայի կառավարությունը 35 երկրների քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ տրամադրելու հավանություն է տվել, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, տեղեկացրել է Reuters-ը։ Նշվել է, որ այս քայլը ձեռնարկվել է տուրիզմի խթանման նպատակով։ Զբոսաշրջիկներին կտրամադրվեն 30-օրյա վիզաներ վեցամսյա պիլոտային ծրագրի շրջանակում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ից, տեղեկացրել է տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան։ «Կառավարության նպատակը Շրի Լանկան անվիզա ռեժիմի երկրի վերածելն է, ինչպիսին են ...

Կարդալ ավելին »

Օգոստոսի 4-ին ՀՀ-ում գնացքներն անվճար կերթևեկեն

Օգոստոսի 4-ին՝ երկաթուղայինների օրվա առիթով, ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքները քաղաքացիներին կսպասարկեն անվճար (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի): Անվճար կերթևեկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։

Կարդալ ավելին »

Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը: Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական ...

Կարդալ ավելին »

Մարտի 8-ին կանայք անվճար կերթևեկեն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկները և կանայք ուղեվարձ չեն վճարի։

Կարդալ ավելին »

Կիրակի օրերին «կարմիր գծերում» կայանելը կլինի անվճար

Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։ Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։

Կարդալ ավելին »

Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգերի» անվճար դասընթաց կանցկացվի

Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:  Ծրագրի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։  Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին, ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ընդունիչ, հաղորդիչ սարքերին, հաղորդման ուղիներին և անտենաներին, ռադիոհաճախային սարքերի նախագծման ...

Կարդալ ավելին »

3-րդ խմբի հաշմանդամները դեղերը կստանան անվճար․ օրինագիծ

Գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն դեղերն ստանում են պետության կողմից, իսկ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցեղ անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: «Այսինքն ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ...

Կարդալ ավելին »
ajax-loader