Եվս 6 հիվանդության դեպքում դեղերը կդրամադրվեն անվճար. ԱՆ նախագիծ է ներկայացրել

Առողջապահության նախարարությունն առաջարկում է 4 նոր հիվանդություններ և համախտանիշներ ավելացնել Կառավարության 2019թ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման N 2 հավելվածում, և այդ հիվանդությունն ունեցողներին դեղերը տրամադրել անվճար։ Մինչ այս ցանկում ընդգրկված է 15 հիվանդություն։ 

  • Որոշման N 2 հավելվածում ավելացած 4 նոր հիվանդություններ և համախտանիշներն են՝ 
  • Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ 
  • Առաջնային իմունոդեֆիցիտ 
  • Կավասակիի հիվանդություն
  • Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր 
  •  Ցրված սկլերոզ 
  • Անհաս նորածինների համար նախատեսված դեղեր

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության՝ 2021-2026թթ. միջոցառումների ծրագրից, որի իրականացման համար 2023թ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Դեղերի ձեռքբերումն իրականացվելու է 2023թ ԱՆ միջոցների հաշվին, որոնք 2022թ-ի համեմատ 2023թ-ին մոտ կես միլիոն դրամով ավելացել են. մասնավորապես` 2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ հազ. դրամ, իսկ 2023թ.` 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ: 

Մանրամասները՝ https://www.hetq.am/hy/article/155447

ajax-loader