Սոթքի ուղղությամբ լարվածությունն էական նվազել է. ՊՆ

Սոթքի ուղղությամբ լարվածությունը ժամը 10:00-ի դրությամբ էականորեն նվազել է: Այդ մասին հայտնում է ՊՆ-ն:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

ajax-loader