Tag Archives: երկրաբան

«Թեղուտը» շնորհավորել է ընկերության երկրաբաններին

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու ընդերքը նվաճողներին, տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք «Թեղուտ» ՓԲ ընկերության երկրաբաններին, ինչպես նաև ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր նվաճումներ, անխափան ու բեղմնավոր աշխատանք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Հայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգարժան նախարար, ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ, հարգարժան ռեկտոր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հարգելի ներկայացուցիչներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան նախագահ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ Սիրելի երկրաբաններ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ: Անցյալում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան․ ցուցահանդես ԵՊՀ-ում

Այսօր՝ ապրիլի 5-ին, ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Երկրաբանի օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ-ի պրոֆեսոր Ղարիբջանյանի անվան պատմության, Գիտությունների ազգային ակադեմիայի ԵԳԻ պրոֆեսոր Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանները, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա կարևորեց երկրաբանության դերը մոլորակի գոյատևման ընթացքում և պետությունների վարած տնտեսական գործունեության մեջ։ ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության սկիզբը երկրաբանությունն է

 Երկրաբանի տոնի առթիվ «Սյունիք» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել ոլորտի մասնագետների մասին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկրաբանները պատմում են մոլորակի համար այդքան կարևոր իրենց գործի մասին, նշում երկրաբանության առանձնահատկությունները, նշանակությունն ու ազդեցությունը։ Ստորև ներկայացնում ենք Սյունիքի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժը․

Կարդալ ավելին »

Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր․ փոխնախարար

Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԳԱԱ-ում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծելով ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։ Իր ելույթում փոխնախարարը, մասնավորապես, ասաց․ «Հարգելի գործընկերներ, երկրաբաններ և երկրաբանության ոլորտի հարգելի ...

Կարդալ ավելին »

Ազգային ակադեմիան հանդիսավոր նշեց Երկրաբանի օրը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպել էին Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ, դասախոսներ և այլ պատվավոր հյուրեր։ Բացման խոսքում, ընդգծելով երկրաբանության կարևորությունը, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը կարծիք ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...

Կարդալ ավելին »

Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում. ejc

Ապրիլի 2-ը Երկրաբանի օրն է։ Տոնի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանի հարցազրույցը ejc.am (Տնտեսական լրագրողների ակումբ) կայքին։  -Երկրաբանությունը Ձեր կյանքում․ ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երբևէ չե՞ք մտածել, որ կարելի էր այլ մասնագիտություն ընտրել։ -Իմ ողջ գիտակից կյանքն անցել է երկրաբանության մեջ: Հինգ տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ այցելել եմ հանքավայր: Մեծացել եմ երկրաբանների ընտանիքում: Հայրս և հորեղբայրս եղել ...

Կարդալ ավելին »

Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը․ Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի օրը կնշվի հանդիսավորությամբ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը  համատեղ կազմակերպել են Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կկայանա ապրիլի 3-ին։ Հրավիրված են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՇՄՆ նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵՆ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, ոլորտի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։ Նախատեսվում  է ելույթներ, զեկույցներ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader