«Թեղուտը» շնորհավորել է ընկերության երկրաբաններին

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու ընդերքը նվաճողներին, տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։

«Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք «Թեղուտ» ՓԲ ընկերության երկրաբաններին, ինչպես նաև ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։

Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր նվաճումներ, անխափան ու բեղմնավոր աշխատանք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader