Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։

Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։

Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և պատասխանատու հանքարդյունաբերությանը։ Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերություն, որը կապահովի համընդհանուր կայուն զարգացման հնարավորություններ։

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ, բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում երկրի բնական հարստությունները տնտեսության զարգացմանը նպատակաուղղելու հնարավորությունը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին, ոլորտում իրենց ավանդն ունեցած մեր ավագ գործընկերներին։ Մաղթում եմ ուժ ու կորով, արդյունավետ աշխատանք` ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման»։

ajax-loader