Tag Archives: տոն

Իրանում կրակի փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել, 4300-ից ավելի մարդ՝ վիրավորվել

Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ զոհվել է 26 մարդ, ավելի քան 4360 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ամեն տարի իշխանություններն իրականացնում են հրավառության վտանգների մասին հանրության իրազեկությունը բարձրացնելուն ուղղված արշավներ։ «Չահարշանբե-Սուրի» թարգմանաբար նշանակում է «չորեքշաբթի օրվա տոնախմբություն»։ Փառատոնը տեղի է ունենում իրանական Նոր տարվան նախորդող վերջին չորեքշաբթի օրվա նախօրյակին, այս տարի՝ մարտի 12-ի երեկոյան։ ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը կփոխվի

Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է   վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: Չզեկուցվող  այս հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղը տեղի ունենալիք նիստի օրակարգում։ ԱԱԾ մարմինների աշխատողի օրը, ինչպես հայտնի է, նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին։  Նախագծով առաջարկվում է այն նշել ամեն տարի հունվարի 8-ին: «2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են ...

Կարդալ ավելին »

Այսօր Միջինք է. հայ տանտիկինները բաղարջ են թխում ու մեջը մետաղադրամ դնում

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով:  Qahana.am-ը փոխանցում է, որ, ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` ...

Կարդալ ավելին »

Հունվարի 27-ին կնշվի Սուրբ Սարգսի տոնը

Այս տարի հունվարի 27-ին նշում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 13-ը բնության հատուկ պահպանվող տարածքների օրն է

2021 թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ: Արդյունքում երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ. քառ. կմ) աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428` ...

Կարդալ ավելին »

Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր. կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի: Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած երկրներից է

Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում: «Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման ​​և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։ Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...

Կարդալ ավելին »

Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը․ Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...

Կարդալ ավելին »
ajax-loader