Tag Archives: հանքարդյունաբերություն

Կառավարությունը չի նպաստում հանքարդյունաբերության խնդիրները լուծելուն․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդարանում քննարկել է հանքարդյունաբերության խնդիրները։ Ի՞նչ խոչընդոտներ են ծառացած տնտեսվարողների առջև, և ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք գործադիր ու օրենսդիր մարմիններից՝ ներկայացվող տեսանութում։

Կարդալ ավելին »

Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիան քննարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել․ գործադիրն ընդունեց հանքարդյունաբերության ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ «ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ, օրինակ, 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները, դժվարություններով հանդերձ, ունեն ապագայի հեռանկար․ Ջոն Հարքեր

Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաթիվ շահագրգիռ կողմերով գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Նա եղել է Կանադայի Cape Breton համալսարանի նախագահը, իսկ նախկինում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում է աշխատել եւ խորհրդատվություն է տրամադրել նախագահ Նելսոն Մանդելային՝ Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելիս: Դանիայի նախկին վարչապետի՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջերս հրապարակած հոդվածը մտքիցս դուրս չի գալիս: Այնտեղ ասվում էր․ «Հայաստանի եւ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան համալսարանը քննարկում կանցկացնի Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության թեմայով

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է քննարկում Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ։ Կենտրոնը տարածել է հաըտարարություն,մ որում, մասնավորապես, նշված է․ «Համաշխարհային բանկի խումբը` Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու Հայաստանում Կանաչ տաքսոնոմիա: Վերջինս մեկնարկային քայլ է` ուղղված կանաչ և կայուն զարգացման ծրագրերի և գործողությունների նույնականացմանը, ընտրությանը և ֆինանսավորման համակարգի ստեղծմանը: Աշխատանքն իրականացվում է ՀՀ ...

Կարդալ ավելին »
ajax-loader