Ամերիկյան համալսարանը քննարկում կանցկացնի Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության թեմայով

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է քննարկում Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ։ Կենտրոնը տարածել է հաըտարարություն,մ որում, մասնավորապես, նշված է․

«Համաշխարհային բանկի խումբը` Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու Հայաստանում Կանաչ տաքսոնոմիա: Վերջինս մեկնարկային քայլ է` ուղղված կանաչ և կայուն զարգացման ծրագրերի և գործողությունների նույնականացմանը, ընտրությանը և ֆինանսավորման համակարգի ստեղծմանը: Աշխատանքն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, ֆինանսների և այլ համապատասխան ոլորտային նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ:  

Սույն նամակով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս.թ. մարտի 24-ին, ժամը 10:00-12:00-ն կայանալիք Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության ոլորտի շահագրգիռ կողմերի քննարկմանը, որը տեղի կունենա Յակոբեան բնապահպանական կենտրոնում (ՀԱՀ Փարամազ Ավետիսեան մասնաշենք, 3-րդ հարկ, 303W սենյակ): Քննարկումը կվարի Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Դավիթ Թադևոսյանը: Հանդիպման նպատակն է շահագրգիռ կողմերին ներկայացնել և վերջիններիս հետ քննարկել փորձագետի կողմից իրականացված մեկնարկային աշխատանքների նախնական արդյունքները:

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը և հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը նշված գործընթացում` ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: 

Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. մարտի 23-ը. ժամը 14:00-ն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37460612520 հեռախոսահամարով կամ ուղղել Ձեր հարցերը պատասխան նամակով:

Հարգանքով` ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն»:

ajax-loader