Tag Archives: հաըաստան

Հայաստանի պետական շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամի վնաս

Նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։ Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հրապարակելով 2022 թվականի գործունեության մասին հաղորդում։  Դատախազության ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, սոցիալական ապահովության բնապահպանության, ընդերքօգտագործման, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները: «Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Շուվալով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան համալսարանը քննարկում կանցկացնի Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության թեմայով

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է քննարկում Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ։ Կենտրոնը տարածել է հաըտարարություն,մ որում, մասնավորապես, նշված է․ «Համաշխարհային բանկի խումբը` Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու Հայաստանում Կանաչ տաքսոնոմիա: Վերջինս մեկնարկային քայլ է` ուղղված կանաչ և կայուն զարգացման ծրագրերի և գործողությունների նույնականացմանը, ընտրությանը և ֆինանսավորման համակարգի ստեղծմանը: Աշխատանքն իրականացվում է ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում․ Պոլիտեխնիկում տեղի է ունեցել բնապահպանական քննարկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել են «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով քննարկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Հանդիպումը նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader