ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպել են Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կկայանա ապրիլի 3-ին։
Հրավիրված են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՇՄՆ նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵՆ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, ոլորտի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։
Նախատեսվում է ելույթներ, զեկույցներ, շրջայց ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում, գինեձոն, հյուրասիրություն, ինչպես նաև երկրաբանները կներկայացվեն իրենց ստեղծագործությունները։