ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական Միությունը կարող է աջակցություն տրամադրել: ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵՄ
ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի հաղորդագրությունը ՀՀ զինված ուժերի տեղաշարժերի մասին
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ...
Կարդալ ավելին »Կայուն զարգացման համար ՀՀ իրավական դաշտը պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին․ Վալերիա Ֆազիո
Այս օրերին Հայաստանում է BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչ, BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոն, որն այցելեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն։ BDO-ն գործում է 165-ից ավելի երկրներում, այդ թվում Հայաստանում՝ սկսած 2010-ից։ Ակտիվ գործունեություն է ծավալում հարկային, աուդիտորական, հաշվապահական, բիզնես-խորհրդատվական ոլորտներում, օժանդակում է նաև հանքարդյունաբերությանը։ Armhanq.com-ը մեր երկիր կատարած այցի մասին զրուցեց Վալերիա Ֆազիոյի հետ։ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին
Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա: Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ ...
Կարդալ ավելին »Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵԽ բանաձևը
Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության ...
Կարդալ ավելին »AliExpress-ը և TikTok-ը՝ ԵՄ հետաքննության ներքո
ԵՄ-ն ստուգումներ է անցկացնում AliExpress-ի, TikTok-ի և յոթ այլ խոշոր առցանց ծառայությունների վրա՝ որպես թվային ծառայությունների ակտի (DSA) մաս, որոնք ուղղված են թվային հարթակների գործունեության մոնիտորինգին: Այդ մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ AFP-ի՝ AliExpress առցանց առևտրային հարթակը կասկածվում է վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովn ընկերությանը մանրամասն տեղեկություններ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարար
Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների ...
Կարդալ ավելին »Կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված նիստում: «Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ: Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով: Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և ...
Կարդալ ավելին »ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել․Յուտա Ուրպիլայնեն
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ