AliExpress-ը և TikTok-ը՝ ԵՄ հետաքննության ներքո

ԵՄ-ն ստուգումներ է անցկացնում AliExpress-ի, TikTok-ի և յոթ այլ խոշոր առցանց ծառայությունների վրա՝ որպես թվային ծառայությունների ակտի (DSA) մաս, որոնք ուղղված են թվային հարթակների գործունեության մոնիտորինգին: Այդ մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ AFP-ի՝ AliExpress առցանց առևտրային հարթակը կասկածվում է վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովn ընկերությանը մանրամասն տեղեկություններ ստանալու հարցում էր ուղարկել 2023 թվականի նոյեմբերի սկզբին։ Աղբյուրի համաձայն՝ դրա արդյունքների հիման վրա այժմ պաշտոնական ընթացակարգ է իրականացվում DSA-ի շրջանակներում՝ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով։

Այն նաև հետաքննություն է հայտարարել ութ առցանց ծառայությունների նկատմամբ, այդ թվում՝ TikTok-ը, Facebook-ը, Google-ը, YouTube-ը և X-ը: Պլատֆորմները միայն իրենց գործունեության մանրամասների հարցում կստանան, սակայն խախտումների դեպքում կպահանջվեն վճարել մեծ տուգանքներ:

ajax-loader