Կայուն զարգացման համար ՀՀ իրավական դաշտը պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին․ Վալերիա Ֆազիո

Այս օրերին Հայաստանում է BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչ, BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոն, որն այցելեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն։ BDO-ն գործում է 165-ից ավելի երկրներում, այդ թվում Հայաստանում՝ սկսած 2010-ից։ Ակտիվ գործունեություն է ծավալում հարկային, աուդիտորական, հաշվապահական, բիզնես-խորհրդատվական ոլորտներում, օժանդակում է նաև հանքարդյունաբերությանը։ Armhanq.com-ը մեր երկիր կատարած այցի մասին զրուցեց Վալերիա Ֆազիոյի հետ։

Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքրել Ձեզ։

– Ես հետաքրքրված եմ Հայաստանով, որովհետև հետաքրքրված եմ կայուն զարգացման ճանապարհի սկզբին գտնվող երկրներով։ Մասնավորապես, Եվրամիությունը բավականին առաջ է անցել և շատ աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ, իսկ Հայաստանը նոր է սկսում։ Իմ առաքելությունն է՝ աջակցել, որպեսզի Եվրամիության փորձը ներդրվի, նպաստի առաջընթացին։

Կայուն զարգացման ասպարեզում Եվրամիության երկրները և, ընդհանրապես, աշխարհը հանքարդյունաբերությունում առաջնորդվում են կոնկրետ ստանդարտներով։ Ի՞նչ նախադրյալներ ունի մեր երկիրն այդ չափորոշիչներին համապատասխանելու ճանապարհին, մենք ի՞նչ ժամկետում կհասնենք դրան։

– Յուրաքանչյուր երկիր իր աառանձնահատկոթյուններն ունի։ Փոփոխություններ կատարելու համար ձեր երկրի համար առաջնահերթ են օրենսդրական, իրավական դաշտի կարգավորումները, համապատասխանեցումն ընդունված չափորոշիչներին։ Հայաստանին անհրաժեշտ են համարժեք  օրենքներ, կառավարության որոշումներ, իրավական ակտեր։ Այդ ամենն ընդունելուց հետո հաջորդ կարևորագույն քայլը դրանք կյանքի կոչելն է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։

Այդ պարագայում, եթե իրավական դաշտը կարգավորվի և իրագործվի, արդեն մեկ տարում արդյունքը կերևա թեկուզ հենց հանքարդյունաբերական որոշ ընկերություններում։ Գործընթացը շատ երկար չի տևի, եթե կա օրենսդրկան համապատասխան դաշտ և իրագործելու ցանկություն։

Գործակցո՞ւմ եք Հայաստանի պետական մարմինների հետ։

-Այո, գործակցում ենք։ Պարբերաբար անցկացնում ենք հանդիպումներ, քննարկումներ։ Ներկայացնում ենք ընդհանուր իրավիճակը, զարգացումներն ու անելիքները։

ajax-loader