Tag Archives: Իրան

Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։ «Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել ...

Կարդալ ավելին »

Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի  տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »

Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին

Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...

Կարդալ ավելին »

Meduza. Իրանում անցած տարի մահապատժի է ենթարկվել 600 մարդ

Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է Meduza-ն։ Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին »

Արաբական շուկաներ, Հնդկաստան․ հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա Իրանի նավահանգիստներով

Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։ Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Իրանում կայանալիք Eurasian Expo-ին կունենա իր տաղավարը

Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։   Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու և Հնդկաստան մուտք գործելու համար

Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար, քանի որ ձգտում է մուտք գործել Հնդկաստան և ասիական այլ երկրներ: Այդ մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ Հայաստանը հույս ունի շուտափույթ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և Չաբահար նավահանգստի միջև կապ կհաստատվի անխափան հաղորդակցություն ապահովելու համար: «Հայաստանի պատվիրակությունը վերջերս Մումբայում ...

Կարդալ ավելին »

Մոտ 12 կգ թմրամիջոց են Իրանից բերել Հայաստան. ԱԱԾ–ն բերման է ենթարկել 2 քաղաքացու

Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և  Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի  27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման հուշագիր կստորագրեն

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝  երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և ...

Կարդալ ավելին »
ajax-loader