Tag Archives: Իրան

Իրանը հայտարարել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը Մերձավոր Արևելքում

Թեհրանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության օգտին: Հոկտեմբերի 24-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մեր հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը մնում է անփոփոխ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքին նվիրված դռնբաց քննարկումների ժամանակ: Դիվանագետը համոզված է, որ ԱՄՆ-ն է սրում հակամարտությունը՝ բացահայտորեն աջակցելով ...

Կարդալ ավելին »

Մեր և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այդ մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։ «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող վիճակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։  Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։

Կարդալ ավելին »

Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ն Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից

ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է  իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման ...

Կարդալ ավելին »

Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո

Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել

Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։ «Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ...

Կարդալ ավելին »

Եվրոպական խորհուրդը պահպանել է Իրանի դեմ պատժամիջոցները

 Եվրոպական խորհուրդը որոշել է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները հոկտեմբերի 18-ից հետո, ինչպես նախատեսված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։ Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում։ «Խորհուրդը որոշել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում Իրանի դեմ սահմանափակող միջոցները պահպանելու համար։ Խորհրդի կարծիքով՝ այս սահմանափակումները չեղարկելուց զերծ մնալու համոզիչ պատճառներ կան», – նշված է հայտարարությունում: Պատժամիջոցները սահմանվել ...

Կարդալ ավելին »

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա

Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», – նշել են դիվանագետները։Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար ...

Կարդալ ավելին »

Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազային հարվածները շարունակելուց

Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։Ինչպես նշել ...

Կարդալ ավելին »
ajax-loader