Tag Archives: Իրան

Արարատ Միրզոյանը Թեհրանում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում:   Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։    Կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կարդալ ավելին »

Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։ Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։  

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Կարդալ ավելին »

Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից ...

Կարդալ ավելին »

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել»,- ասել է նա: Ջավադ Օուջին շեշտել ...

Կարդալ ավելին »

Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ...

Կարդալ ավելին »

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են ուրանի՝ մինչև 83 % հարստացման շուրջ վեճը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։ Ըստ գործակալության՝ տեխնիկական քննարկումների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են Իրանի Ֆարսի նահանգի Աբադե քաղաքի օբյեկտներից մեկի հետ կապված գործը: Փակվել է նաև նմանատիպ երկրորդ գործը: «Ավելին, փակվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գործը՝ կապված 83.7 ...

Կարդալ ավելին »

Մշակութային խաչմերուկ. Վրաստանի և Իրանի արվեստագետները վարպետաց դասեր կանցկացնեն Հայաստանում

Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։  Կենտրոնն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։  ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Իրանից առանց մաքսային վճարման խոշոր քանակի ապրանքի ներմուծման դեպք․ ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք: ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ ...

Կարդալ ավելին »

Իրանը18 ամսում 50 ինքնաթիռ և ուղղաթիռ է ստացել

Իրանը վերջին 18 ամիսների ընթացքում ձեռք է բերել 50 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշի հայտարարությունը: «Տեխնիկական զննության տարբեր փուլեր անցնելուց հետո այդ ինքնաթիռներից քսանն արդեն միացել են ավիաընկերություններին»,-ասել է Մոհամադի Բախշը: Նա նշել է, որ Իրանի ավիացիոն արդյունաբերությունը, որը շարունակում է մնալ ԱՄՆ պատժամիջոցների տակ, 550 ուղևորատար ինքնաթիռի ...

Կարդալ ավելին »
ajax-loader