Արարատ Միրզոյանը Թեհրանում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում:  

Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։   

Կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

ajax-loader