Tag Archives: Թեհրան

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։

Կարդալ ավելին »

Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», – գործակալությանը հայտնել է Բաղային։  Արձագանքելով ...

Կարդալ ավելին »

Վանաձորի թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը, որն Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Փառատոնին կմասնակցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։  Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատրաստվում է առաջինը հարվածել Իրանին Թեհրանի սպառնալիքի պատճառով

Իսրայելը դիտարկում է Իրանին առաջինը հարվածելու հնարավորությունը, որը կարող է գրոհել իսրայելական տարածքը դրոններով եւ հրթիռներով ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս հարցը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարության օգոստոսի 4-ին անցկացված խորհրդակցությունում, Ynet պորտալին պատմել են իրազեկ աղբյուրները։ Խորհրդակցությանը ներկա էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար ...

Կարդալ ավելին »

Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում․Մեդհի Սոբհանի

«3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին՝ հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի անվտանգությունը։ «Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան․ տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Թեհրան: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- հայտնել էր վարչապետը։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի ...

Կարդալ ավելին »

Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորությունը

Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։ Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա Ազատության հրապարակ։ Մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության ...

Կարդալ ավելին »

Թեհրանի ֆոնդային բորսան ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը

Թեհրանի ֆոնդային բորսան որոշել է դադարեցնել գործունեությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնել է բորսայի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Էյվազլուն։ «Ֆոնդային բորսան փակ կլինի այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ մինչև պաշտոնական ծանուցումը»,– հայտնել են բորսայից։ Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր։ Ուղղաթիռում նախագահի հետ էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն ...

Կարդալ ավելին »

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի  անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) ...

Կարդալ ավելին »

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ՝ Թեհրանում

Այս շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Իրանի ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:. Նա վստահություն է հայտնել, որ «նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր»: «Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ...

Կարդալ ավելին »
ajax-loader