Իրանում ավազային փոթորիկ է գրանցվել․ շուրջ 500 մարդ է տուժել

Մեկ օրում առնվազն 474 մարդ է տուժել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ավազային փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։

Նշվում է, որ Սիստանի շրջանում քամու նոր ալիքից հետո հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ է դիմել 474 մարդ։ Նրանցից առնվազն 30-ը հոսպիտալացվել է։

Հուլիսի 19-ի առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով իշխանությունները ստիպված են եղել չեղարկել Թեհրանից դեպի նահանգի վարչական կենտրոն՝ Զաբոլ քաղաք չվերթը։

Նախօրեին հաղորդվել էր, որ մեկ օրից պակաս ժամանակում ավազային փոթորկի հետևանքով տուժել է 257 մարդ, նրանցից 8-ը հոսպիտալացվել է։

ajax-loader