Tag Archives: Իրան

Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ երկու պարագլխի

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։ Կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հետախուզության նախարարը հայտարարել է, որ վերջին շաբաթներին նախարարության ուժերը 12 տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են 20 ահաբեկչի։ Ձերբակալվածների մեծ մասն անօրինական կերպով է հատել սահմանը։ Խաթիբին հավելել ...

Կարդալ ավելին »

ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի Ժնևի կենտրոնակայանը, հունիսի 14-ին Իրանի իշխանությունները հայտնել են դենգեի առաջին երկու դեպքերի մասին: «Համայնքի ներսում դենգեի տեղային փոխանցումը հաստատվել է Իրանի հարավի Հորմոզգանի ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողության օրը

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի (խորհրդարանի) շենքում։ Այդ մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։ «Ըստ ծրագրի՝ 14-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (խմբ․՝ Գրիգորյան տոմարով համապատասխանում է հուլիսի 30-ին)», – ասել է Յուսեֆին։ Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ պետք է տեղի ունենա Իրանի գերագույն առաջնորդ ...

Կարդալ ավելին »

Իրանի նոր նախագահը հաստատել է, որ կշարունակի աջակցությունը «Հեզբոլլահ»-ին

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է անօրինական սիոնիստական ​​ռեժիմին տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն  արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, հանգուցյալ իմամ Խոմեյնիի բարձրագույն նպատակներում և Գերագույն առաջնորդի հրահանգներում և կշարունակվի նախկին ուժով», – ...

Կարդալ ավելին »

Թուրքմենստանն ու Իրանը գազային խոշոր պայմանագիր են կնքել

Աշխաբադում կայացել են թուրքմենական և իրանական կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է գազի արդյունաբերության ոլորտում Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, գրում է. «Թուրքմենստանի բիզնեսը» պորտալը: Հանդիպումների արդյունքում թուրքմենական և իրանական կողմերը պայմանագիր են կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազի առքուվաճառքի համար, որը Թուրքմենստանից Իրաքի Հանրապետություն կմատակարարվի։ Իրանի Իսլամական Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Իրանը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ Եվրոպա

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ եվրոպական: «Օտարերկրյա ԶԼՄ-ները գրում են, որ Իրանը նավթ է արտահանում Եվրոպա, այո, ավելին, նավթ է արտահանում աշխարհի 17 երկիր»: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը տնտեսական պատերազմի մեջ է և վիճակագրություն չի հրապարակի: «Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա Միացյալ Նահանգներում, չի ազդի իրանական նավթի ...

Կարդալ ավելին »

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

 Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։ «Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է  կրել»,- Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB ...

Կարդալ ավելին »

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Ինչպես հայտնել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 18:30-ին), բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա   երկարաձգելու դրանց աշխատանքը։ Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ ...

Կարդալ ավելին »

Իրանի քաղաքացին ԱՄՆ վիզաներ ձևակերպելու պատրվակով 70 անձից ավելի քան 112 մլն դրամ է հափշտակել

Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ ...

Կարդալ ավելին »

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Իսրայելը և ԱՄՆ-ը որոշել են անցկացնել Իրանին նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ չեղարկվել էր Սպիտակ տան կողմից: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։  Հանդիպման ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։ Սպասվում է, որ այն կկայանա հուլիսի կեսերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի Կոնգրեսում հուլիսի 24-ին պլանավորված ելույթից առաջ։ Բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ կժամանի Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով ...

Կարդալ ավելին »
ajax-loader