Tag Archives: Իրան

Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։  «Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի

Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետը ընդունել է Իրանից ժամանած 16 ընկերությունների ներկայացուցիչների

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։  Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է ԵԱՏՄ առևտրային տներ հիմնել Իրանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն անհրաժեշտ է համարում «մշակել Իրանում եւ այլ հեռանկարային գործընկեր երկրների շուկաներում ԵԱՏՄ առեւտրային տներ ստեղծելու նախաձեռնությունը»։ Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման արդյունքում այս երկրի շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ են ստեղծվել։ «Ժամանակավոր պայմանագրի գործողության ընթացքում մենք արդեն իսկ կրկնապատկել էինք առեւտուրը։ Ակնկալում ենք, որ մշտական ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2024 թ.-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք։ «Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» մաքսային հսկողության ...

Կարդալ ավելին »

The New York Times․ Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, ...

Կարդալ ավելին »

Իրանը հայտարարել է՝ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման

Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։  Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։ Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի  հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն կանխել է Իրանից Հայաստան թմրամիջոցների տեղափոխումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Իրանից Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք ...

Կարդալ ավելին »

Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ Այդ մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader