Իրանը վերջին 18 ամիսների ընթացքում ձեռք է բերել 50 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշի հայտարարությունը:
«Տեխնիկական զննության տարբեր փուլեր անցնելուց հետո այդ ինքնաթիռներից քսանն արդեն միացել են ավիաընկերություններին»,-ասել է Մոհամադի Բախշը:
Նա նշել է, որ Իրանի ավիացիոն արդյունաբերությունը, որը շարունակում է մնալ ԱՄՆ պատժամիջոցների տակ, 550 ուղևորատար ինքնաթիռի կարիք ունի:
Նա նշել է, որ ներկայումս Իրանն ունի 180 գործող ինքնաթիռ: