Tag Archives: ինքնաթիռ

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

Իրանական Aseman Airline ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը և ուղևորները եղել են միայն կանայք, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի «Շահիդ Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։ «Իրան Բանու» (պարսկերենից թարգմանաբար՝ «Տիկին Իրան») չվերթի ինքնաթիռը՝ 110 իրանցի կանանցով, որը վարում էր Շահրզադ Շամսը՝ Իրանի առաջին կին օդաչուն, կիրակի վայրէջք է կատարել Մաշհադի «Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում», – նշված է հրապարակման ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։  Azertag լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ...

Կարդալ ավելին »

Ժամանակակից ինքնաթիռները կարող են մեծացնել կլիմայի փոփոխությունը

Լոնդոնի Կայսերական քոլեջի վերջերս կատարած ուսումնասիրությունը բացահայտել է կլիմայի վրա ազդող անսպասելի գործոն. ժամանակակից ինքնաթիռները, որոնք թռչում են մդծ բարձրության վրա, թողնում են ինվերսիոն հետքեր, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը ավելի երկար ժամանակով, քան ինքնաթիռների հին մոդելները, հայտնում է IOPScience-ը: Ինվերսիոն հետքերը բարակ ամպեր են, որոնք առաջանում են ինքնաթիռի արտանետված գազերից, հաղորդում է PlanetToday-ը: Այս ամպերը ջերմություն են պահում մթնոլորտում՝ ...

Կարդալ ավելին »

Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել

Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։ Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ 

Կարդալ ավելին »

Հայտնի է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ինքնությունը

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարդալ ավելին »

«Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է կործանվել

Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ...

Կարդալ ավելին »

Իրանը փորձարկել է սեփական արտադրության տրանսպորտային ինքնաթիռ

Թեհրանը փորձարկել է «Սիմորգ» տրանսպորտային ինքնաթիռը՝ հավաքված Իրանի ինքնաթիռաշինական արդյունաբերական ընկերությունում (HESA), հայտնել է երկրի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Մոհամադ Աշթիանին, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։ «Այդ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվում են Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, դրանից հետո «Սիմորգ» ինքնաթիռը կմիանա երկրի ավիապարկին»,- Աշթիանիի խոսքերը մեջբերել է գործակալությունը։ ՊՆ ղեկավարը նշել է, որ ներկայում իրականացվում է նաեւ այդ մոդելի ...

Կարդալ ավելին »

Ryanair-ի ավիատոմսերի գները կբարձրանան

Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները այս տարի կրկին կբարձրանան մինչև 10%-ով։ Այդ մասին հայտնել են «Ryanair» ընկերությունից։ Գնաճը կապված է Boeing-ի և Airbus-ի օդանավերի հետ կապված խնդիրների հետ։ Իռլանդական բյուջետային ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասել է, որ Ryanair-ը դեռևս ստիպված կլինի կրճատել իր ամառային չվացուցակները, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա։

Կարդալ ավելին »

Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։

Կարդալ ավելին »

Ռուսաստանը գերձայնային մարդատար ինքնաթիռ կկառուցի

Ռուսաստանը նախատեսում է գերձայնային մարդատար ինքնաթիռ պատրաստել, որը մոտ կրկնակի արագ կթռչի սովորական մարդատար ինքնաթիռներից և կկոչվի «Стриж», այս մասին տեղեկացնում է ixbt.com-ը: Նոր ինքնաթիռը (այսինքն՝ սերիական արտադրական տարբերակը, ոչ թե ցուցադրական տարբերակը) կստանա մեկ զույգ հզոր շարժիչներ, որոնք կտեղակայվեն ինքնաթիռի հետևում և վերևում։Ինքնաթիռը պատրաստված կլինի մետաղական կոմպոզիտից, իսկ աերոդինամիկայի հատուկ կառուցվածքի շնորհիվ կունենա ձայնային հարվածի ցածր մակարդակ: Օդանավի ուղևորատարողությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader