Ռուսաստանը գերձայնային մարդատար ինքնաթիռ կկառուցի

Ռուսաստանը նախատեսում է գերձայնային մարդատար ինքնաթիռ պատրաստել, որը մոտ կրկնակի արագ կթռչի սովորական մարդատար ինքնաթիռներից և կկոչվի «Стриж», այս մասին տեղեկացնում է ixbt.com-ը:

Նոր ինքնաթիռը (այսինքն՝ սերիական արտադրական տարբերակը, ոչ թե ցուցադրական տարբերակը) կստանա մեկ զույգ հզոր շարժիչներ, որոնք կտեղակայվեն ինքնաթիռի հետևում և վերևում։
Ինքնաթիռը պատրաստված կլինի մետաղական կոմպոզիտից, իսկ աերոդինամիկայի հատուկ կառուցվածքի շնորհիվ կունենա ձայնային հարվածի ցածր մակարդակ:

Стриж 1.jpg (167 KB)

Օդանավի ուղևորատարողությունը կկազմի 20-25 մարդ։ Ուղևորների առավելագույն քանակի դեպքում այն կկարողանա թռչել մինչև 11,000 կմ հեռավորություն՝ 1900 կմ/ժ արագությամբ։

Ըստ կայքի, նոր ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, օդաչու չի ունենա և մշակվում է որպես բիզնես-ջեթ:

Նախագիծը պատրաստում է պրոֆեսոր Ն. Է. Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտը (ЦАГИ):

ajax-loader