ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

ajax-loader