Tag Archives: հեռախոսազրույց

Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

 Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շեշտել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:   Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:   Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2022-ին 6 հանդիպում և 20 հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականին շարունակել է ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգային և այլ ուղղություններով: Այդ մասին ընդգծել է ՀՀ կառավարությունն իր ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում: Զեկույցում նշվում է, որ տեղի են ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: 2022 թվականի ապրիլի 19-20-ը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ...

Կարդալ ավելին »
ajax-loader