Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

 Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նման հեռախոսազրույց է նախապատրաստվում նաև Ադրբեջանի նախագահի հետ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «դեռ ոչ»։

«Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում նման զրույց, իհարկե, կարող է լինել»,- հավելել է նա։

ajax-loader