Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։
Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։
Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է արտոնյալ վերաբերմունք ակնկալել հայկական բեռների նկատմամբ։ Այդ մասին ասել է Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։