Հայաստանն Իրանում կայանալիք Eurasian Expo-ին կունենա իր տաղավարը

Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։  

Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլ ոլորտներ։

Նշենք, որ ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչը «Պարս Կարեն» ընկերությունն է՝ Զարգացման և առևտրի կազմակերպության թույլտվությամբ: Ցուցահանդեսի առաջին փուլը տեղի է ունեցել 2021 թվականին: Ցուցահանդեսը կներառի հետեւյալ բաժինները. նավթաքիմիական արդյունաբերություն, նավթագազային արդյունաբերություն, գյուղատնտեսական արտադրանք, սննդի արդյունաբերություն, ավտոմեքենաշինություն և ճարտարագիտություն, տրանսպորտ (երկաթուղային, ծովային, ցամաքային և օդային փոխադրումներ); զբոսաշրջություն, բժշկություն և բժշկական սարքավորումներ, բանկային գործունեություն, ապահովագրական ընկերություններ, երաշխիքային ֆոնդեր, նոր տեխնոլոգիաներ և գիտատար ճյուղեր:

ajax-loader