Tag Archives: Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ

Ռուսաստանի  Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։ Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։ «Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ ...

Կարդալ ավելին »

Ավարտվում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ ...

Կարդալ ավելին »

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում:  Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ ...

Կարդալ ավելին »

Human Rights Watch․ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ: Այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց  թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100  հազար 625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 95 հազար 711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: Հաշվառվածների մեջ գերակշռում են երեխաները: ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924: «Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք

դրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

Կարդալ ավելին »
ajax-loader