Ավարտվում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից եւ Ռուսաստանից։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Այժմ մենք գտնվում ենք խաղաղապահների բազայում, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Նշեմ, որ խաղաղապահների դուրսբերումն Ադրբեջանի տարածքից իրականացվում է պլանի համապատասխան։ Այս մասին տեղեկություն կներկայացվի լրացուցիչ»,- ասել է Էյվազովը։

ajax-loader