Tag Archives: խաղաղապահ

ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ռուս խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։  Գործակալությունը հայտնում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս է բերել անձնակազմն ու զինտեխնիկան Դադիվանքից, որով սկիզբ է դրվել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու գործընթացին։  Ռուսական կողմը թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։   

Կարդալ ավելին »

Ավարտվել են խաղաղապահ զորակազմի փոխատեղումը և զենքի առաքումը ՌԴ

Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխատեղումը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային նորոգման համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։ Նշվել է, որ դիտարկման օպտիմալացման ընթացքում փակվել է դիտակետերից մեկը Շուշիում։

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական ​​կապի մեջ է Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

ՌԴ և Արցախի 41 քաղաքացի խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան

ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ շեշտվում է, որ սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: «ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը խաղաղապահի կապույտ բերետներ է հանձնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում հունիսի 12-ին տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի 700 խաղաղապահ արդեն մեկնել է Կոսովո․ Ստոլտենբերգ

Կոսովոյում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ի խաղաղապահների՝ KFOR ուժերի դեմ բռնությունները միանգամայն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի օգնական ուժերը՝ 700 զինծառայողների կազմով, արդեն մեկնել են Կոսովո: «ՆԱՏՕ-ի 700 զինվորականներ արդեն Կոսովոյի ճանապարհին են: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քաղաքական կարգավորումից: Մեր ուղերձը և՛ Բելգրադին, և՛Պրիշտինային այն է, որ նրանք ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ ...

Կարդալ ավելին »

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել

Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Նշվում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, հայտնի է նրան փոխարինողի անունը, որը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովն է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարարը չի հերքել այս տեղեկատվությունը և նշել, որ դեռ տեղյակ ...

Կարդալ ավելին »

Շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների կիրականացվեն ռուս խաղաղապահների վերահսկողությամբ

Արցախի Հանրապետության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը: «Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր ...

Կարդալ ավելին »

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »
ajax-loader