ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ռուս խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։ 

Գործակալությունը հայտնում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս է բերել անձնակազմն ու զինտեխնիկան Դադիվանքից, որով սկիզբ է դրվել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու գործընթացին։ 

Ռուսական կողմը թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։   

ajax-loader