«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում: 

p1.jpg (184 KB)

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխության հերթական դրսևորումն է։ 

p3.jpg (632 KB)

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

p4.jpg (389 KB)
p5.jpg (361 KB)
p8.jpg (477 KB)
p9.jpg (370 KB)
p2.jpg (302 KB)
ajax-loader