Tag Archives: Լեռնային Ղարաբաղ

Հենրիխ Մխիթարյան. Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը

«Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին: «Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների  կորուստների և ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին: Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից ՀՀ այս պահի դրությամբ մուտք է գործել մոտ 4850 բռնի տեղահանված

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Կարդալ ավելին »

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։ «Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։ Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ «Ղարաբաղն, անկասկած, ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ արեց հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերը պահպանեն անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Միրզոյանն այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի անվտանգության խորդի նիստում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում:  Նա  ներկայացրեց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ հարձակման մանրամասները: «Հարձակման ինտենսիվության և դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ ...

Կարդալ ավելին »

Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։ «Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու ...

Կարդալ ավելին »

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հասցնում է հրթիռահրետանային հարվածներ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Կարդալ ավելին »

Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

երմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը՝ թույլատրելով միայն ելքը Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություններ է ստացել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից միայն ելք թույլ տալու ուղղությամբ։ Վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader