Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու զոհ, այդ թվում և մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում և 8 երեխա»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

ajax-loader