Լեռնային Ղարաբաղից ՀՀ այս պահի դրությամբ մուտք է գործել մոտ 4850 բռնի տեղահանված

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

ajax-loader