Tag Archives: ԱՄՆ

ԳՇ պետն ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական գործակցության հարցեր

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով  ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ...

Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կառավարչի տեղակալին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն: Այդ մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023-24-ին

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.5%-ով։ Այս մասին ասվում է հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։ ԱՄՀ-ի մասնագետները 2023 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները բարելավել են 0.3 տոկոսային կետով՝ դա բացատրելով երկրորդ եռամսյակում ավելի ակտիվ բիզնես ներդրումներով և սպառման կայուն աճով: Դա պայմանավորում են նաև ԱՄՆ-ում աշխատուժի մեծ պահանջարկով։ Ըստ հիմնադրամի ...

Կարդալ ավելին »

Ferrari-ն ԱՄՆ-ում սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով 

Իտալական Ferrari-ն ԱՄՆ-ում ներգրավել է թվային ակտիվները որպես վճարման եղանակ: Գործառույթը Եվրոպայում կհայտնվի 2024թ․ առաջին եռամսյակում, գրում է Reuters-ը։ Ferrari-ի կոմերցիոն և մարքեթինգ տնօրեն Էնրիկո Գալիերայի խոսքով՝ որոշումն ընդունվել է ի պատասխան դիլերների և հաճախորդների խնդրանքներին, որոնցից շատերը կրիպտոարժույթներ են օգտագործում: «Նրանցից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց կարողությունը կառուցել են թվային ակտիվների վրա: Մյուսները ավելի ավանդական ներդրողներ են, ովքեր ...

Կարդալ ավելին »

Երևանը կունենա համայնքային ոստիկանություն․ հարցը քննարկվում է ԱՄՆ դեսպանատան հետ

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն Արցախ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման թեմաներին։ Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։ «Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, երկրում օրենսդրական գործընթացների մեկնաբանումը կթողնենք Հայաստանի կառավարությանը։ Մենք հարգում ...

Կարդալ ավելին »

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը

Այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ ...

Կարդալ ավելին »

99 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում Tesla-ի պահեստամասերի առաջին գործարանը կառուցելու համար

Թայվանական Hota ավտոպահեստամասերի արտադրողը, որը բաղադրիչներ է մատակարարում Tesla-ին, 99 միլիոն դոլար է ներդնում իր առաջին գործարանը Ասիայից դուրս՝ ԱՄՆ-ում կառուցելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը։ «Քանի որ կորոնավիրուսի տարիները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վերափոխեցին գլոբալիզացիոն գործընթացները և ստեղծեցին մատակարարման տարածաշրջանային շղթաներ, մենք կրկին մտածեցինք ԱՄՆ-ում ավելի մեծ ներդրումների մասին»,– ասել է Hota-ի նախագահ Դեյվիդ Շենը: Նոր արտադրական կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան շրջանի 3500-ից ավելի արձանագրություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ Այդ մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։ Նշվում է, որ Ռայիսին այդ մասին հայտնել է ԱՄՆ եռօրյա ուղևորությունից վերադառնալիս․ Նյու Յորքում Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում 20 հանդիպում և շփում է ունեցել տարբեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader