Tag Archives: ԱՄՆ

ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել

ԱՄՆ Ինդիանայի նահանգի Վինչեստեր և Սելմա քաղաքներում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, զոհեր չկան։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Արձանագրվել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, բայց թիվը չգիտեմ։ Չգիտեմ՝ որտեղ են նրանք», – հայտնել է Ինդիանայի ոստիկանության տեսուչ Դագ Քարթերը լրագրողներին։ Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հայտնել էր, որ պտտահողմի պատճառով Վինչեստերում 3 մարդ է մահացել։ ...

Կարդալ ավելին »

Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին. պետդեպ

Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։     Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:

Կարդալ ավելին »

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակմանը եզրափակիչ իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում մեկնում է ԱՄՆ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական մեխանիզմ ...

Կարդալ ավելին »

Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկ

 Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...

Կարդալ ավելին »

Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան

Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8  հազար դոլարը, կազմում ...

Կարդալ ավելին »

The New York Times․ Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ ներկայացուցիչները ՊՆ շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ԶՈՒ-ին օգնելու հնարավորությունները

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են հութիների 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք. CNN

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը խոցել են 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Եմենի տարածքից։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։ «Մենք կարող ենք հաստատել, որ հութիների գրոհը տեղի է ունեցել այսօր»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի խոսքը։ Գրոհների հետևանքով նավերը չեն վնասվել, տուժածներ չկան:

Կարդալ ավելին »
ajax-loader