Tag Archives: ԱՄՆ

Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի

Հյուսիսային Կորեան երկուշաբթի եւս մեկ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի, նշել են Սեուլի եւ Տոկիոյի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է AFP-ն։ Արձակումը հաջորդել է փոքր հեռահարության հրթիռի կիրակնօրյա փորձարկմանը։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռի արձակումը Փհենյանից հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան, այն թռել է 1 000 կիլոմետր եւ հայտնվել Արեւելյան ծովում, որը հայտնի է նաեւ ...

Կարդալ ավելին »

Ռեկորդային` 886 միլիարդ դոլար․ ԱՄՆ սենատը հաստատել է 2024-ի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է երկրի 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը ռեկորդային՝ 886,3 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գրեթե 3100 էջից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է 886 միլիարդ հատկացնել պաշտպանական ծախսերին, ինչը 3 %-ով ավելի է, քան նախորդ ֆինանսական տարում։ Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ներդրողները պատրաստվում են ֆինանսավորել Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գյուտը

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն մոտ 2 տարի է՝ Հայաստանում ստեղծվել և գործում է Տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակը։ «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը պատմեց, որ առաջարկությունը ներկայացվել էր  կառավարությանը, և վարչապետի հավանությունը ստանալուց հետո մեկնարկեց այդ մտահղացման  իրագործումը։ «Որպես լիազոր մարմին՝ ծրագիրն ուղարկվեց Էկոնոմիկայի նախարարության հաստատմանը, բայց այն չկարողացավ հասցնել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կասեցրել է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Օ-Բրայենն այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ Օ-Բրայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ  չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում՝ հավելելով, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային կանցկացվեն Արցախի թեմայով լսումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։  Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ 

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ներմուծած միջազգային սուրհանդակային առաքանիներում հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ հայտնաբերվել է 5  ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով: Ակդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը հարվածել է Սիրիայիում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել

Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։ Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։ Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 7-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից Ուկրաինային փոխանցել բռնագրավված ռուսական ակտիվների մի մասը։ Հանձնաժողովը նիստը հեռարձակել է YouTube-ի իր ալիքով։ Այդ մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված ​​չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:Օրինագիծն ընթացիկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում,  նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի ...

Կարդալ ավելին »
ajax-loader